Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 
  • Մանդելան սկսել է ապաքինվել

    Մանդելան սկսել է ապաքինվել

    16.06.2013| 00:30
    Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան, որ արդեն երկու շաբաթ հիվանդանոցում է, ապաքինվում է։ Այդ մասին հայտնել է վերջինիս թոռը։ Մանդելան հոսպիտալացվել է անցած շաբաթ թոքերի վարակի պատճառով։
  • Ընտրվել է Իրանի նոր նախագահ

    Ընտրվել է Իրանի նոր նախագահ

    16.06.2013| 00:27
    Իրանի նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել 64-ամյա հոգևորական Հասան Ռուխանին։ Նա տեղի չափանիշներով համարվում է չափավոր լիբերալ։ Պաշտոնական տվյալներով նրա օգտին քվեարկել է ավելի քան 18 միլիոն մարդ, քվեարկությանը մասնակցածների ավելի քան 50 տոկոսը։ Հաղթանակի համար Ռուխանիին անհրաժեշտ էր հավաքել 50,1 տոկոս ձայն։ Այսպիսով՝ ընտրություններն Իրանում կարելի է համարել կայացած։
  • «Մինչև ԵՄ անդամ դառնալը Լեհաստանում խորքային փոփոխություններ են տեղի ունեցել»

    «Մինչև ԵՄ անդամ դառնալը Լեհաստանում խորքային փոփոխություններ են տեղի ունեցել»

    15.06.2013| 21:22
    irates.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան ԶԴԻՍԼԱՎ ՌԱՉԻՆՍԿԻՆ:
  • Ադրբեջանական հակահայ քարոզչության մեր հակակշիռը ո՞րն է

    Ադրբեջանական հակահայ քարոզչության մեր հակակշիռը ո՞րն է

    15.06.2013| 20:56
    Ադրբեջանական apa.az կայքում JNG-12 Bora դիպուկազարկ հրացանների` Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր համատեղ արտադրություն սկսելու մասին լուրն էի կարդում ու աչքովս ընկավ նույնատիպ լուրերի ցանկը:
  • Քաղաքականության մեջ անկեղծությունը կարևոր բաղադրիչ է

    Քաղաքականության մեջ անկեղծությունը կարևոր բաղադրիչ է

    15.06.2013| 12:43
    Հայաստանում վաղուց ընդունված բան է` ընդդիմությունն ամռանը թայմ-աութ է վերցնում: Սա պատճառաբանվում է նրանով, թե ամռանը մարդիկ ավելի հակված են հանգստանալու, քան քաղաքական պրոցեսների մասնակից լինելու: Ճշմարտության հատիկ գուցե կա այս պնդման մեջ, բայց եթե նկատի ունենանք, որ Հայաստանի բնակչության մեծամասնության համար տարրական պահանջների բավարումն էլ մեծ պրոբլեմ է, ու այդ շերտի յուրաքանչյուր օրվա հացի փնտրտուքը շաղախվում է «տեսնես կգա՞ օրը, որ մի քիչ լավ ապրենք» մտքով, նշանակում է՝ քաղաքական ակտիվությունն ամռան շոգին պարապ զբաղմունք չի գոնե այս կատեգորիայի համար:
  • Դամասկոսը հերքում է քիմիական զենքի օգտագործումը

    Դամասկոսը հերքում է քիմիական զենքի օգտագործումը

    15.06.2013| 12:41
    Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով հերքում է իշխանությունների կողմից ապստամբների դեմ քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունը։
  • Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է չափավոր լիբերալը

    Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է չափավոր լիբերալը

    15.06.2013| 12:40
    Երեկ Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին արդյունքները ցույց են տալիս, որ հաղթում է 64-ամյա հոգևորական Հասան Ռոուխանին։ Նա տեղի չափանիշներով համարվում է չափավոր լիբերալ։
  • Ձյունոտ ամառ` Յամալ-Նադիմ քաղաքում

    Ձյունոտ ամառ` Յամալ-Նադիմ քաղաքում

    15.06.2013| 12:34
    Նադիմ քաղաքի բնակիչները ամառային շորտերը փոխարինել են մորթե մուշտակներով և բաճկոններով: Նրանց մոտ կրկին ձմեռ է: Ինչպես հայտնում է «Новости НТВ» ռուսական կայքը, Նադիմ քաղաքում (ինքնավար շրջան) երեկ երեկոյան ձյուն է տեղացել:
  • Ղարաբաղը Եվրասիական միության անդամի կարգավիճակո՞ւմ

    Ղարաբաղը Եվրասիական միության անդամի կարգավիճակո՞ւմ

    14.06.2013| 18:02
    Վրաստանի նախագահ Բիձինա Իվանիշվիլին պատրաստ է առաջարկել Աբխազիային և Հարավային Օսիային դառնալու Եվրասիական միության անդամ: Այս մասին գրել է politrus.com-ը` հղում անելով Վրաստանի կառավարության իր աղբյուրին. «Նախկինում ծրագրվել է առաջարկը պաշտոնապես հնչեցնել ս.թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին` Վրաստանի նոր նախագահի կողմից, սակայն դա կարող է արվել ավելի վաղ` կապված գործող նախագահի իրավասությունների վաղաժամկետ դադարեցման հետ»:
  • Թուրքիայի իշխանությունները կդադարեցնեն հրապարակի շինարարությունը

    Թուրքիայի իշխանությունները կդադարեցնեն հրապարակի շինարարությունը

    14.06.2013| 17:13
    Թուրքական իշխանությունները ցուցարարների հետ գիշերային բանակցություններից հետո հայտարարել են Ստամբուլի Գեզի հրապարակի շինարարության դադարեցման մասին։ Հրապարակի վերակառուցման ծրագիրը դարձել էր երկրում մեծ հուզումների պատճառ։